Լեդի Գագան նոր սինգլ է թողարկել
Լեդի Գագան պատրաստ է երկրպագուներին ներկայացնել իր նոր սինգլը` «ARTPOP» նոր ալբոմից: Այս նպատակի համար ընտրվել է «G. U. Y» երգը: Այս մասին գրում է Լենտա լրատվական կայքը:
Երգի հեղինակներն են ինքը Գագան և DJ Zedd-ը, ով դարձել է ստեղծագործության պրոդյուսերը:
«Այս ձայնագրությունը հարաբերություններում լիդեր չլինելու հարմարավետության մասին է: Դու զգում ես քեզ բավականաչափ ուժեղ, որպեսզի աեփական ճակատագիրդ ուրիշին վստահես», - ասել է երգչուհին:
Երգի հիման վրա ստեղծված տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա այսօր` մարտի 22-ին: