Բեյոնսեն նկարահանվել է Toyota-ի գովազդային հոլովակում
Համացանցում հայտնվել է Get Going ընկերության գովազդային հոլովակը, որը համագործակցում է Ճապոնիայի մեքենաշինական խոշորագույն ընկերության՝ Toyota-ի հետ: Հոլովակում հայտնվել է ամերիկացի երգչուհի Բեյոնսեն:
Ուղեկցող տեսաշարում կիրառվել են կադրեր երգչուհու մանկությունից և համերգներ այն ժամանակ, երբ հնչում է նրա "XO" երգը:
Հոլովակը ավարտվում է Բեյոնսեի խոսքերով. «Պետք չէ, որ իմ փոխարեն որոշում կայացնի աշխարհը. ես ինքս ինձ համար կընդունեմ որոշումներ: Ես որոշել եմ գործել»:
Երգչուհին հիմա համերգներ է տալիս իր վերջին ` «Beyonce» ալբոմի աջակցության համար