Գոլլումի դերասանը կնկարահանի «Ջունգլիների գիրքը»
Հայկական արմատներ ունեցող բրիտանացի դերասան Էնդի Սերքիսը, ով փառքի է արժանացել՝ խաղալով Գոլլումի դերը Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալ» ֆիլմում, նկարահանում է իր սեփական ֆիլմը: Խոսքը գնում է Քիփլինգի «Ջունգլիների գիրք» ստեղծագործության մասին: Թե արդյոք ինքը՝ Սերքիսը, կխաղա ֆիլմում, դեռևս հայտնի չէ: Այս մասին գրում է vesti.ru-ն:
The Hollywood reporter-ի տեղեկություններով՝ Warner bros ընեկրությունը առաջարկ էր արել «Բաբելոն», «21 գրամ» ֆիլմերի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուին, սակայն կինեմատոգրաֆիստը հրաժարվել է` պատճառաբանելով իր խիստ զբաղված լինելը:
Սերկիսին է պատկանում Imaginarium ստուդիան, որը մասնագիտանում է «motion capture» տեխնոլոգիաներում: Դերասանի ժեստերով է խոսում ոչ միայն Գոլլումը, այլև «Կապիկների մոլորակի արևածագը» ֆիլմի բանականություն ստացած կապիկը: