Շակիրայի հաշիվը Facebook-ում ամենաշատ հավանումներ ունեցողն է
Շակիրայի հաշիվը Facebook-ում ամենաշատ հավանումներ (լայքեր) ունեցողն է: Այս մասին հայտնում է Վեստին:
Երգչուհու պաշտոնական էջին բաժանորդագրվել է ավելի քան 86 միլիոն մարդ: Արդյունքում Շակիրան հաղթանակ է կորզել Ռիհաննայի նկատմամբ: Նրանց միջև տարբերությունը 100 հազար լայք է:
«Սա անհավատալի է: Ես միշտ իմացել եմ, որ ես շատ ընկերներ ունեմ, բայց երբեք չէի կասկածում, որ հենց այսքան - 86 միլիոն»: Այս հաջողությունը զուգադիպել է երգչուհու ալբոմի թողարկման հետ: