Բեյրութահայ դիզայները ներկայացրել է 2014 թ. իր շքեղ «Ախթամար» հավաքածուն (լուսանկարներ)
Հայտնի բեյրութահայ դիզայներ Գրիգոր Ջաբոթյանը ներկայացրել է 2014թ. իր շքեղ «Ախթամար» հավաքածուն:
Հայազգի դիզայներ Գրիգոր Ջաբոթյանը յոթ տարի սովորել և աշխատել է աշխարհահռչակ կուտուրյե էլի Սաաբի կրեատիվ թիմում։ Եվ ահա նա որոշել է ներկայացնել իր անհատական «Ախթամար» հավաքածուն:
Դիզայները ոգեշնչվել է հայկական նույնանուն լեգենդից և ստեղծել զգեստներ՝ միախառնելով ազգայինն ու ժամանակակիցը։