Քրիստիան Բեյլը գլխավորել է Սթիվ Ջոբսի դերի հավակնորդների ցուցակը
Դեյվիդ Ֆինչերը հայտարարել է, որ համաձայնել է նկարահանել ֆիլմ Սթիվ Ջոբսի մասին միայն այն դեպքում, եթե գլխավոր դեր կատարի Քրիստիան Բեյլը: Այս մասին գրում է rambler.ru-ն:
Ինֆորմացիան այն մասին, որ Sony Pictures առաջարկել է Ֆինչերին ֆիլմ նկարահանել Ջոբսի մասին, հայտնվեց մամուլում փետրվարի վերջին: Սակայն կինեմատոգրաֆիստը դեռ պաշտոնապես չի ընդունել ռեժիսորի աշխատանքը կատարելու առաջարկը:
Ֆիլմի սցենարի հեղինակը Ահարոն Սորկինն է, ով Ֆինչերի հետ համագործակցել է «Սոցիալական ցանց» ֆիլմի նկարահանումների ժամանակ: