ԱՄՆ-ը դատարանը հրաժարվել է վերադարձնել Վան Գոգի նկարը
Քաննեքթիքութի դատարանը մերժել է Ֆրանսիայի քաղաքացի Պիեր Կոնովալոֆֆի հայցը, ով պահանջում էր իրեն վերադարձնել իր նախապապին` ռուս Իվան Մորոզովին պատկանող ` Վան Գոգի նկարը: Խոսքը «Գիշերային սրճարան» նկարի մասին է: Այս մասին գրում է Ռիա Նովոստին:
Մորոզովի արվեստի անձնական հավաքածուն, որի մեջ ընդգրկված էր Վան Գոգի նկարը, հայտարարվել է ազգային ժառանգություն և պետականացվել 1918 թվականին: «Գիշերային սրճարան» կտավը ցուցադրվել է Մոսկվայում 1928-1933 թվականներին , որից հետո վաճառվել է Արևմուտքին: Այս մասին գրված է գործի նյութերում: Արդյունքում նկարը հայտնվել է Ստեֆան Կլարկի հավաքածուում նրա մահից հետո նկարի իրավունքները պատկանել են Յելի համալսարանին: Այժմ նկարը արժե 120-150 միլիոն դոլար:
2002 թվականին ժառանգորդ դարձած Կոնովալոֆֆը դատական գործ է սկսել համալսարանի դեմ: Սակայն դա դեռևս անարդյունք է մնում: