20 տարի խաբեության մեջ. Անաստասիա Զավորոտնյուկ
Այս գարնանը Անաստասիա Զավարատնյուկը աշխատանքի պակաս չի ունեցել՝ դետեկտիվներ, պատմական դրամաներ, սիրային պատմություններ:
Ահա և անցյալ շաբաթ հանդիսատեսի դատին հանձնվեց «Ես այլևս չեմ վախենում» հեռուստանովելը: Ֆիլմի պրեմիերան կցուցադրվի մարտի 24-ին:
Անաստասիա Զավարատնյուկը, ով շատ անգամներ է ապացուցել, որ չի վախենում խաղալ ֆիլմերում բարդ դերեր, խոստովանել է, որ այս ֆիլմը ևս իրեն չի վախեցրել: Զավարոտնյուկը միայնակ չէ ֆիլմում, նրա հետ խաղում են Ալեքսեյ Կրավչենկոն,Վերա Սոտնիկովան, Ռաիսա Ռյազանովան, Դենիս Մատրոսովը և ուրիշներ: