«Նա այն ամենն է, ինչ ինձ պետք է». Իրինա Շեյք
«Նա այն ամենն է, ինչ ինձ պետք է»: Ասել է Իրինա Շեյքը Քրիշտիանու Ռոնալդուի մասին:
Իրինա Շեյքը հարցազրույց է տվել «Գալա» թերթին՝ հայտնելով տեղեկություններ իր կյանքի մասին: 28-ամյա մոդելը խոստովանել է, որ շատ երջանիկ է Ռոնալդուի հետ և ուրիշ տղամարդ իր կողքին չի պատկերացնում:
«Իսկ ինչի՞ համար է ինձ պետք նայել ուրիշ տղամարդկանց: Ռոնալդուի մեջ կա այն ամենը, ինչը ինձ պետք է»,- ասել է Շեյքը:
Իրինայի խոսքով՝ ֆուտբոլիստը համապատասխանում է իր իդեալներին:
«Նա հմայիչ է, իսկական ջենտլմեն: Նա պետք է բացի դուռը իմ առջև, օգնի հանել վերարկուն»,- ասել է մոդելը:
Քրիշտիանու Ռոնալդուն, ինչպես հայտնի է, ուշադրություն է դարձնում իր արտաքին տեսքին, սակայն, Իրինայի խոսքով, նրա արտաքին տեսքը իրեն չի անհանգստացնում:
Հարցազրույցի ժամանակ Իրինան խոստովանել է, որ երազում է ընտանիք ունենալու մասին:
«Ես շատ եմ ցանկանում լինել մայր և ունենալ շատ երեխաներ»:
Ռոնալդուն մի կնոջից, ում անունը չի հայտնում,2010թ.-ին որդի է ունեցել: