Քուրտ Քոբեյնի մահվան հետաքննությունը վերաբացվել է
Սիեթլի ոստիկանությունը վերաբացել է երաժիշտ, գրանժ խումբ Nirvana-ի հինադիր Քուրտ Քոբեյնի մահվան հանգամանքների հետաքննությունը: Այս մասին հայտնում է KIRO 7-ը:
Նման քայլի պատճառ են հանդիսացել հայտնաբերված 4 նկարները, որոնցում պատկերված է այն բնակարանը, որտեղ 1994 թվականին հայտնաբերվել է Քոբեյնի դին` գլխի հրազենային վնասվածքով: Կադրերը թույլ կտան ավելի մանրամասն ուսումնասիրել այն վայրը, որտեղ վախճանվել է երաժիշտը, քանի որ դրանց որակը ավելի լավն է, քան նախորդ հետաքննության ժամանակ գործածվածներինը:
Թե հատկապես մահվան ինչ տարբերակներ կուսումնասիրեն ոստիկանները, չի հաղորդվում: