«Գահերի խաղը» ծրագրվում է ավարտել լիամետրաժ ֆիլմով
«Գահերի խաղը» սերիալի ստեղծողները կարող են նկարահանել համանուն ֆիլմ: Ինչպես հայտնում է The Hollywood Reporter-ը, Ջորջ Ր. Ր. Մարտինը` «Սառցե և կրակե երգեր» գրքերի ցիկլի հեղինակը այդ մասին հայտարարել է 4-րդ սեզոնի փակ պրեմիերայի ժամանակ:
Մարտինի խոսքով, ֆիլմի նկարահանումների մասին որոշումը կընդունվի կախված նրանից, թե դեռ որքան կտևի սերիալը: Այն դեպքում, եթե այն ընթանա ևս 7-10 տարի, լիամետրաժ ֆիլմ անհրաժեշտ կլինի այդ ամբողջը միավորելու համար:
«Հնարավոր է մեզ դրա համար պետք կլինի երկու ժամանոց ֆիլմ, որի բյուջեն կկազմի ավելի քան 100 միլիոն դոլար» , - հայտարարել է գրողը: