Լոնդոնում բացվել է Ջեյմս Բոնդի մեքենաների ցուցահանդես
Լոնդոնում բացվել է Ջեյմս Բոնդի ֆիլմերում գործածված մեքենաների խոշորագույն ցուցահանդեսը: Bond in Motion էքսպոզիցիան կազմակերպել է Լոնդոնի կինոյի թանգարանը և կտևի մեկ տարի:
Ցուցադրվում է ընդհանուր առմամբ 50 տրանսպորտային միջոց: բացի մեքնենաներից ցուցադրման հյուրերը կարող են տեղնել նավեր, ինքնաթիռներ, ուղղաթիռներ, որոնք նույնպես նկարահանման մաս են եղել:
Ամենահայտնի ցուցադրվող առարկաներից է մեքենա-նավ Lotus Esprit S1-ը «Լրտեսը, ով ինձ սիրում էր» ֆիլմից: