Ամերիկացի բռնցքամարտիկը կոշիկով հարվածել է Վլադիմիր Կլիչկոյին. (տեսանյութ)
LifeStyleՀայտնի են դարձել բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի և նրա ամերիկացի գործընկերոջ հետ կոնֆլիկտի մանրամասները: Միջադեպը տեղի է ունեցել ուկրաինացի բռնցքամարտիկի մարզման ժամանակ Ֆլորիդայում: Այս մասին գրում Սպլետնիկը:
Ինչպես հայտնում է աղբյուրը, այժմ Կլիչկոն գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ պատրաստվում է ավստարալացի Ալեքս Լեամպի հետ մենամարտին, որը տեղի կունենա ապրիլի 26-ին: Նրա մարզումներից մեկի ժամանակ մարզասրահ է ներխուժել ամերիկացի Բրիգսը:
Գերծանր քաշային վարկածով նախկին չեմպիոնը սկզբում իրեն պահել է շատ խաղաղ: Անհասկանալի պատճառնրով, մի քանի րոպե անց ամերիկացու պահվածքը փոխվել է:
Հանելով վերնաշապիկը` ամերիկացին սկսել է գոռալ , որ Կլիչկոն մենամարտում է միայն անհաջողակների հետ և համոզում էր վերջինիս մենամարտել իր հետ:
Վերջիվերջո նրա դուրս են հրավիրել մարզասրահից, սակայն մինչև հեռանալը Բրիգսը հասցրել է Կլիչկոյի ուղղությամբ նետել կոշիկը, որը դիպել է երեք վարկածով հեղինակավոր գոտիների տիրոջ կրծքին: