Թուրքիայի վարչապետը խոստացել է «արմատախիլ անել» Թվիթերը երկրից
Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրից արմատախիլ կանի միկրոբլոգների ցանց Թվիթերը: Այս մասին հայտնում է Լենտան` հղում անելով թուրքական Hurriyet-ին:
Էրդողանի խոսքով` երկրի իշանություններն արդեն ունեն դատարանի որոշումը, որը թույլ կտա թողնել Թուրքիան առանց Թվիթերի: «Ինձ չի հուզում, թե ինչ կասի միջազգային հանրությունը: Բոլորը կտեսնեն Թուրքիայի ուժը», - հայտարարել է նա ` ելույթ ունենալով Բուրսա քաղաքի միտինգում:
Թե ինչի հետ է կապված դատարանի որոշումը, և, թե ինչ հիմնավորմամբ են ծրագրել սահմանափակել Թվիթերի աշխատանքը Թուրքիայում, վարչապետը չմանրամասնեց: