Քուրտ Քոբեյնի երկրպագուները հանգանակումներ են սկսել թանգարան ստեղծելու համար
Nirvana խմբի երկրպագուները սկսել են հանգանակումներ խմբի ֆրոնտմենի` Քուրտ Քոբեյնի համար թանգարան ստեղծելու համար: Թանգարանը կկառուցվի այն տանը, որտեղ Քոբեյնը անց էր կացրել մանկությունը: Այս մասին գրում է Guardian-ը:
Թերթի տվյալներով, Աբերդինի տունը, որը վերջերս վաճառքի է հանվել, գնելու համար և թանգարանի կառուցման համար պահանջվում է 700 հազար դոլար: Միայն տունը արժե 500 հազար:
Հանգանակումը սկսվել է ամերիկացի լրագրող Ջեյմի Դանքլի նախաձեռնությամբ: Նա նկարել է տեսանյութ անմիջապես Քոբեյնի սենյակում, որի պատերին մնացել են բազում գրառումենր: Ցուցադրվել է նաև սենյակի ընդհանուր տեսքը և տեսարանը պատուհանից: Հինգշաբթի օրվա դրությամբ հավաքվել է ընդամենը 135 դոլար:
Քուրտ Քոբեյնը ինքնասպանություն է գործելով 1994 թվականին, ապրիլի հինգին: Նա համարվում ռոքի պատմության մեջ ամենամեծ հետք թողած երաժիշտներից մեկը: