Պաշտպանելով ամենաթանկագինը. Ումա Թուրման
Ումա Թուրմանը երրորդ անգամ մայր դարձավ 2012 թվականի հուլիսին, բայց այդ վերջին տասնհինգ ամսիների ընթացքում աշխարհը միայն մեկ անգամ տեսավ նրա փոքրիկ դուստր Լունային: Մի քանի օր առաջ Լոս Անջելեսում պապարացիներին հաջողվել է նկարել 43-ամյա դերասանուհուն երեխայի հետ:
Աստղը սակայն այդքան էլ ուրախ չէր լուսանկարիչների հետ հանդիպելու համար: Թարմ կադրերից երևում է, թե ինչպես էր Ուման ամեն գնով փորձում թաքցնել երեխային լուսանկարչական ապարատներից:
Սակայն աստղին այդպես էլ չհաջողվեց թաքցնել երեխային: Շատ հավանական է, որ դերասանուհին շուտով պատերազմ կսկսի պապարացիների դեմ: