Սոֆիա Կոպոլան կէկրանավորի «Ջրահարսը»
Ինչպես հայտնում է Deadline-ը, Universal Pictures-ը պատրաստվում է էկրանավորել Հանս Քրիստիան Անդերսոնի «Ջրահարսը»: Ստուդիան բանակցություններ է վարում Սոֆիա Կոպոլայի հետ ` նրան որպես ֆիլմի ռեժիսոր հրավիրելու համար:
Խոսքը գնում է խաղարկային ֆիլմի մասին, որի ռեժիսորը նախնական պայմանավորվածությամբ պետք է լիներ «Աննա Կարենինա» ֆիլմի ռեժիսորը` Ջո Րայթը: Սակայն վերջինս այժմ զբաղված է մեկ այլ հեքիաթի` «Փիթեր Փենի» էկրանավորմամբ: