«Աստղային պատերազմներ» . 30 տարի անց
«Աստղային պատերազմներ» ֆիլմի 7-րդ մասի գործողությունները կծավալվեն վեցերորդ մասում տեղի ունեցող իրադարձություններից 30 տարի անց: Ֆիլմի նկարահանումները կսկսվեն մայիսին Լոնդոնում: Դեռևս միակ հաստատված դերասանը մնում է R2D2 անունով ռոբոտը:
Walt Disney ընկերության ղեկավար Բոբ Իգերը վերջապես խոսել է երկար լռությունից հետո և պատմել է մի քանի մանրամասներ ապագա ֆիլմի մասին, որոնք, անկեղծ ասած, այնքան էլ շատ չեն:
Իգերի խոսքով' նոր մասի իրադարձությունները տեղի կունենան 1985 թվակաին էկրաններ բարձրացած վեցերորդ մասի իրադարձություններից 30 տարի անց:
Այս ժամանակային շրջանակաները թույլ կտան ֆիլմի առաջին եռերգության դերասաններին' Մարկ Հեմիլին, Հարրիսոն Ֆորդին և Քերրի ֆիշերին, մասնակցություն ունենալ ֆիլմում` միևնույն ժամանակ տարածք բացելով նոր հերոսների համար: Սակայն , թե ով կլինի գլխավոր հերոսը, մինչև այժմ անհայտ է:
Այժմ, փաստորոն , հայտնի է միայն ֆիլմի ռեժիսորը' հանրահայտ ՋԵյ Ջեյ Աբրամսը, ով ծանոթ է երկրպագուներին «Ողջ մնալ» սերիալից և «Աստղային ուղի» ֆիլմի վերջին երկու մասերից: