Coldplay-ի Քրիս Մարտինը կմասնակցի «The Voice»-ի ամերիկյան տարբերակին
Coldplay-ի ֆրոնտմեն Քրիս Մարտինը մասնակցություն կունենա «The Voice»-ի ամերիկյան տարբերակում ` որպես հատուկ օգնական: Այս մասին գրում է Ռամբլերը:
«NBC» հեռուստաալիքը իր պաշտոնական հայտարարության մեջ նշում է, որ ռոք երաժիշտը կսովորեցնի շոուի մասնակցիներին, թե ինչպես պետք է երգիչը իրեն պահի բեմում, ինչպես նաև կբացահայտի վոկալի գաղտնիքներ: Բացի այդ, նա կբացատրի, թե այս կամ այն երգը ինչպիսի տեղ պետք է զբաղեցնի երաժշտի երգացանկում: