Ռեփեր Տիմատին հայր է դարձել
Մարտի 19-ին ուրախ իրադարձություն է տեղի ունեցել ռեփեր Տիմատիի կյանքում: Ծնվել է նրա առաջնեկը:
Երեխայի մայրը մոդել Ալյոնա Շիշկովան է: Երկար սպասված նորությունը հայտնել է ինքը աստղը, ինստագրամի իր էջում:
«Իմ հերթն էլ եկավ», -նկարի տակ գրում է Տիմատին:
Ծնողները երեխային անվանել են Ալիսիա:Նա 4կգ.53սմ. է:
Երեխան ծնվել է արտասահմանում:
Մինչև երեխայի ծնունդը ոչ ոք չգիտեր, որ մոդելը հղի է:
Նա խնամքով թաքցրել էր իր կարգավիճակը:
Երգչին մոտ կանգնած աղբյուրները վստահեցնում են, որ ծննդաբերությունը հաջող է անցել, և զույգն իրեն հրաշալի է զգում,գրում է mk.ru-ն: