«Եվրատեսիլ 2014» մասնակից մորուքավոր Կոնչիտա Վյուրստը ներկայացրել է Rise Like A Phoenix երգը (տեսանյութ)
LifeStyle25-ամյա Կոնչիտա Վյուրստը երեկ ներկայացրել է իր մրցութային հոլովակը՝ նկարահանված Rise Like A Phoenix երգի հիման վրա: Այս մասին հայտնում է gigamir.net-ը:
Լրագրողներին տված հարցազրույցում Կոնչիտան հայտնել է, որ փոքր ժամանակ եղել է խտրականության զոհ, իսկ այսօր նա ցանկանում է հասցնել այն միտքը, որ մարդը իրավունք ունի լինել այնպիսին, ինչպիսին ցանկանում է և ուշադրություն չդարձնի ուրիշի կարծիքին:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2014 երգի մրցույթը» լինելու է 59-րդ ամենամյա մրցույթը։ Այն կայանալու է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «B&W Hallerne» արենայում։ Սա կլինի արդեն երրորդ մրցույթը, որը անցկացվելու է Դանիայում, վերջին անգամ դա 2001-ին էր։
Մրցույթի կիսաեզրափակիչները նախատեսված են մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը կայանալու է մայիսի 10-ին։