Ժաննա Ֆրիսկեի՝ քաղցկեղով հիվանդ լինելու և դրա հաղթահարման մասին ֆիլմ կնկարահանվի
Ինչպես հայտնի է, երգչուհի Ժաննա Ֆրիսկեն քաղցկեղով հիվանդ է: Նա այժմ Նյու Յորքում հատուկ բուժման կուրս է անցնում: Բժիշկների խոսքով` երգչուհու վիճակը բավականին լավ է: Առողջանալու բոլոր նախապայմաններն առկա են:
Մշակվել է հատուկ նախագիծ, որի շրջանակներում պետք է նկարահանվի ֆիլմ այն մասին, թե ինչպես է երգչուհին հաղթահարում այդ ծանր հիվանդությունը: Ֆիլմը կնկարվի վավերագրական սյուժեով: Ֆիլմում կներկայացվի Ժանա ֆրիսկեի կայնքը՝ սկսած հիվանդությունից:
Ֆիլմի անձնակազմի ներկայացուցչն ասել է. «Մեծ և մասշտաբային նախագիծ է դա իրենից ներկայացնում, որտեղ մենք կփորձենք պատմել այն մարդկանց հոգեվիճակի մասին, ովքեր բախվում են այդ հիվանդության հետ: Ժաննան ևս անմասն չի մնա մեր ֆիլմում հայտնվելուց»: