Անջելինա Ջոլիի մասնակցությամբ «Մալեֆիսենտա» ֆիլմի նոր պաստառը (Տեսանյութ)
LifeStyleՕր չի անցնում առանց «Մալեֆիսենտա» նոր ֆիլմի մասին նորությունների: Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Անջելիան Ջոլին և Էլլի Ֆեննինգը:
Այս անգամ ֆիլմի ստեղծողները ներկայացրել են Ջոլիի հերոսուհուն, ինչպես ասում են, ամոբողջ հմայքով. թևերը լայն բաց արած չար կախարդուհի Մալեֆիսենտան պատկերված է ֆիլմի նոր պաստառում:
Նկարը հայտնվել է պրոյեկտի թվիթերյան էջում հետևյալ մակագրությամբ. «Մի ժամանակ ես թևեր ունեի, և դրանք ուժեղ էին, սակայն դրանք առևանգեցին»:
Նույն էջում ցուցադրվել է 17 վայրկյանանոց հատված ֆիլմից «Մալեֆիսենտայի թևերը» վերնագրով:
«Մալեֆիսենտա» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա 2014 թվականի մայիսի 28-ին: