Քրիս Բրաունը բանտում կմնա ևս մեկ ամիս
Արևմտյան մամուլի փոխանցմամբ Քրիս Բրաունին վիճակված է ևս մեկ ամիս անցկացնել բանտում: Դատախազը մերժել է նրան ազատ արձակելու խնդրագիրը երգչի պահվածքի պատճառով:
Բրաունի ինքնակամ հեռանալը Մալիբուի վերականգնողական կլինիկայից բերեց նրան, որ երգչին բերման ենթարկեցին, և նա հայտնվեց ճաղերի հետևում. չէ՞ որ դա համարվում էր դատական որոշման խախտում:
Հիշեցնենք, որ Բրաունը վերականգնողական կլինիկայում անցնում էր բուժման կուրս թմրադեղերի և ալկոհոլի կախվածությունից, ինչպես նաև' բռնության նոպաներից:
Ի հավելումն այս ամենի, դատավորը նշել է, որ խիստ անհանգստացած է երգչի ` դասերից մեկի ժամանակ արած հայտարարության համար: Բրաունը մասնավորապես նշել էր. «Ես վարպետորեն եմ տիրապետում ատրճանակների և դանակների»: