Ադրբեջանը հանդես է գալիս Ուկրաինայի հարցի խաղաղ կարգավորման օգտին
Ադրբեջանը հանդես է գալիս որպես Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ կարգավորման կողմնակից: Համապատասխան հայտարարություն արել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է rend.az-ը:
Նրա խոսքով` Ադրբեջանը կոչ է անում ամեն հարց լուծել Սահմանադրական նկատառումներից ելնելով: Ադրբեջանն այն երկրների շարքին է դասվում, որի տարածքային ամբողջականությունը խախտվել է:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին իշխանափոխություն տեղի ունեցավ: Գերագույն Խորհուրդը հեռացրեց Վիկտոր Յանուկովիչին իշխանությունից, ինչպես նաև կատարել մի շարք Սահմանադրական փոփոխություններ: Յանուկովիչը հայտարարեց, որ ստիպված է հեռանալ Ուկրաինայից` ճնշումներից խուսափելու նպատակով:
Ադրբեջանն այսպիսով հանդես է գալիս Ուկրաինայի հարցի խաղաղ կարգավորման օգտին: