Բաքվում աղախինը գողացել է՝ ոսկի 25 հազար ԱՄՆ դոլարի չափով
Բաքվի բնակարաններից մեկում տեղի է ունեցել կողոպուտ, որտեղից անհետացել են մեծ քանակությամբ ոսկյա թանկարժեք զարդեր: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Բաքվի բնակչուհի Զուլֆուգարովա Ադիլա Բաբան դիմել էր ոստիկանություն և հայտնել էր, որ իր տնից անհետացել են մեծ քանակությամբ ոսկե զարդեր՝ ընդհանուր առմամաբ 25 հազար ԱՄՆ դոլարի չափով:
Փոխանցվում է, որ ոստիկանությունը պարզել է, որ կողոպուտը կարատարել է տան աղախինը, որն այժմ գտնվում է հետախուզման մեջ: