Կյանքից հեռացավ հայ քանդակագործ, ՀՀ Ժողովրդական նկարիչ Արա Շիրազը
Արա Շիրազ, Արամազդ Հովհաննեսի Կարապետյան (հունիսի 8, 1941, Երևան - մարտի 18, 2014, Երևան), հայ քանդակագործ, ՀՀ Ժողովրդական նկարիչ։
Արա Շիրազը 20-րդ դարի հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի և բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին է։ 1966 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1987-1993 թթ.՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ։
Մահացել է «Նաիրի» բժշկական կենտրոնում ծանր հիվանդությունից հետո: Քանդակագործը ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել 2014 թ. փետրվարի 24-ին: Բժիշկներն ախտորոշել էին գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, զարգացել էր պոլիօրգանային անբավարարություն:
Operativ.am-ի խմբագրւթյունը իր ցավակցական խոսքն է հղում նկարչի ընտանիքին: