Բեյոնսեն չի գնա Քիմ Քարդաշյանի հարսանիքին, եթե այն նկարաահանվի շոուի համար
Քիմ Քարդաշյանի և Քենյա Ուեսթի հարսանիքի պատրաստությունները ընթանում են ամբողջ թափով: Հանրահայտ զույգը արդեն հասցրել է կազմել հյուրերի ցուցակը և ուղարկել հրավիրատոմսերը: Այդ ցուցակում այլ քաջծանոթ հյուրերից բացի, հայտնվել են փեսացուի լավագույն ընկեր Ջեյ Զին և նրա կին Բեյոնսեն: Հանուն այս երկուսի Քիմը և Քենյան անգամ գնացել են զիջումների. Ի տարբերություն մյուս հյուրերի, Բեյոնսեն և Ջեյ Զին չեն ստորագրի ինֆորմացիայի չբացահայտման փաստաթուղթը և ստիպված չեն լինի հանձնել իրենց հեռախոսները արարողությունից առաջ:
Սակայն, չնայած այս ամենին, զույգը դեռ չի շտապում հաստատել իրենց պատրաստակամությունը ներկա գտնվելու հարսանիքին: Բանն այն է, որ Քարդաշյանը մտադիր է նկարահանել արարողությունը ' տեսանյութը հետագայում իր' Keepimg Up With the Kardashians շոում ընդգրկելու համար, իսկ Բեյոնսեին այս գաղափարը դուր չի գալիս:
Բամբասանքներ են շրջանառվում, որ Քարդաշյանը վաղուց է ցանկանում մտնել Բեյոնսեի մոտ ընկերների շարքը, սակայն դա դեռևս նրա մոտ այդքան էլ լավ չի ստացվում: