Ռուսաստանն անթաքույց ագրեսիա և ֆաշիստական քաղաքականություն դրսևորեց Ուկրաինայի նկատմամբ. Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան
«Մենք ականատես եղանք անթաքույց ագրեսիայի, որը Ռուսաստանը ցուցաբերեց Ուկրաինայի նկատմամբ»: Նման հայտարարությամբ Ուկրաինայի դեսպանը հանդես է եկել Ադրբեջանում: Ինչպես հայնում է АПА գործակալությունը` այս հայտարարությունն Ուկրաինայի դեսպանն արել է հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ռուսաստանն ամբողջ աշխարհին քաղաքականություն է առաջարկում. ուժի իրավունք: Ըստ նրա՝ եթե միջուկային զենք ունի, ապա կարող է ամեն ինչի հասնել: Ոչ մի երկիր, բացի Սիրիայից, չի պաշտպանում Ռուսաստանին և Ռուսաստանի նման քաղաքականությունը»,- հայտարարել է դեսպանը:
Նա անգամ Ռուսասատնի վարած քաղաքականությունը որակել է որպես ֆաշիզմ, իսկ ռուսական ԶԼՄ-ների վարած քաղաքականությունն ըստ նրա անցել են բոլոր սահմանները: «Նրանք մեղադրում էին Ուկրաինային այն բանում, որ Ուկրաիանան խախտում էր միջազգային իրավունքի նորմերը, սակայն ոչ մի փաստարկ դրա մասին չկար»,- հայտարարել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանը: