Գերմանացի պատգամավորի անունը հանվել է Ադրբեջանի «անցանկալի անձանց» ցուցակից
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Յուրգեն Կլիմկեի անունը դուրս է բերվել Ադրբեջանի «անցանկալի անձանց» ցուցակից, որը կազմվել էր Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից: Այս մասին հայտում է АПА գործակալությունը:
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլիմկեն Ադրբեջանի ԱԳՆ կողմից «անցանկալի անձանց» ցուցակում հայտնվել էր Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Ավելի վաղ նա խնդրել էր Ադրբեջանի ԱԳՆ-ին հանել իրեն այդ ցանկից։
Նա այցելել էր ԼՂՀ 2013 թվականի սեպտեմբեր ամսին: Նա նաև հայտարարաել էր, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` միջազգային իրավունքի համաձայն: Նա այսուհետև խոստացել է չայցելել օկուպացված տարածքներ:
Նշենք, որ անցանկալի մարդկանց ցուցակը առկա է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում, որտեղ սկզբնապես եղել է 331 մարդ: Նրանց թվում են նաև ՌԴ պատգամավոր Ալեքսեյ Միտրոգանովը, «Ամերիկայի ձայն» ռադիոյի ներկայացուցիչ Ջեյմս Բրուկը, թուրք հայտնի լրագրող Ալչին, իտալացի երգիչ Ալ Բանոն, Մոլդովայի ժողովրդական երգիչ Կոնստանտին Մոսկովիչը: Նշված մարդիկ գրավոր նամակով դիմել էին, որպեսզի իրենց հանեն այդ ցուցակից: Նրանց նամակներն ունեցել են դրական արձագանքներ: