Ադրբեջանը Եվրատեսիլին կներկայանա այս երգով (տեսանյութ)
LifeStyle«Եվրատեսիլ 2014»-ին Դիլյարա Քյազիմովան կներկայանա «Start a Fire» երգով:
29-ամյա Դիլյարա Քյազիմովան ավարտել է Բաքվի երաժշտական դպրոցը: Մասնագիտությամբ օպերային երգչուհի է:
«Եվրատեսիլ 2014 երգի մրցույթը» լինելու է 59-րդ ամենամյա մրցույթը։ Այն կայանալու է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «B&W Hallerne» արենայում։ Սա կլինի արդեն երրորդ մրցույթը, որը անցկացվելու է Դանիայում, վերջին անգամ դա 2001-ին էր։
Մրցույթի կիսաեզրափակիչները նախատեսված են մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը կայանալու է մայիսի 10-ին։