ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին պատրաստվում է մեկնել ԻԻՀ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին միջսիրիական բանակցություններին մասնակցելու նպատակով պատրաստվում է մեկնել ԻԻՀ:
BBC –ի հաղորդմամբ Պան Գի Մունը Twitter – ի իր էջում գրել է, որ Իրանը հանդիսանում է տարածաշրջանի առավել ազդեցիկ երկրներից և կարող է կարևոր դեր խաղալ, այդ թվում նաև՝ համոզել Սիրիայի իշխանություններին, որպեսզի ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերի Ժնևի կոնֆերանսում:
Այս առումով կարևորվում է Լահդար Բրահիմիի այցն Իրան: ՄԱԿ-ի մամլո ծառայությունից հայտնել են, որ Բրահիմին Իրան կժամանի այս կիրակի: