Ադրբեջանի խորհրդարանական հերթական նիստի ժամանակ քննարկվել է հույժ կարևոր հարց
Ադրբեջանի խորհրդարանական հերթական նիստի ժամանակ քննարկվել է հույժ կարևոր հարց: Ադրբեջանի խորհրդարանում կառավարության հաշվետվության ժամանակ մի շարք կարևոր հարցեր են քննարկվել, այդ թվում՝ խորովածի շամփուրների վերաբերյալ։
Ադրբեջանական Haqqin.az լրատվական կայքի փոխանցմամբ, այդ կարևորագույն հարցը բարձրացրել է պատգամավոր Սահիմ Ալիևը։ Նա հայտարարել է, որ Ադրբեջանում շուտափույթ պետք է սկսել խորովածի շամփուրների արտադրություն։
Նա մասնավորապես նշել է, որ իրենք շատ են խորոված սիրում, սակայն շամփուրները ներմուծում են Թուրքիայից։ Պետք է Ադրբեջանում շամփուրների արտադրություն սկսել: Այս հայտարարությամբ պատգամավորը առաջացրել է գործընկերների ծիծաղը: