Իրանի մայրաքաղաքը կտեղափոխվի
Itar Tass – ի հաղորդմամբ, Իրանի խորհրդարանի ներքին հարցերի և հանձնաժողովի խորհուրդների խորհրդատու Դահիլ Աբաս Զարենիժադը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ նշել է, որ Իրանի ՆԳ նախարարությունում ստեղծվել է մայրաքաղաքի տեղափոխման հարցով կոմիտե:
Զարենիժադը նշել է, որ կոմիտեն կղեկավարի Իրանի ՆԳ նախարար Աբդուրեզա Ռահմանի Ֆազլին: Նա նաև հաղորդել է, որ կոմիտեն կուսումնասիրի Թեհրանից մայրաքաղաքը տեղափոխելու հարցը և դրա հետ կապված ծրագիր կնախապատրաստի:
Կոմիտեն ձևավորվել է Իրանի խորհրդարանի' մայրաքաղաքի տեղափոխման վերաբերյալ խորհրդարանի կողմից հաստատված ակտի հիման վրա: Կոմիտեն կվերահսկվի խորհրդարանի կողմից: