Կյանքից հեռացավ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ Արտաշես Հովհաննիսյանը
Մարտի 15-ին, Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացավ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ, պետական մրցանակի դափնեկիր, Նորք թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Երևանի Պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր Արտաշես Կոնստանտինի Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը ծնվել էր 1939 թ. նոյեմբերի 15-ին՝ Երևանում: 2005 թվականին ՀՀ նախագահի կողմից նրան շնորհվել էր արվեստի վաստակավոր գործչի կոչում: