Ռուսաստանը կողմնորոշվել է, թե ում է ուղարկում Եվրատեսիլ
Երկվորյակ քույրեր Մաշա և Նաստյա Տոլմաչյովաները , ովքեր հաղթող էին ճանաչվել մանկական Եվրատեսիլոում՝ 2006 թվականին, կներկայացնեն Ռուսաստանը 2014թ. արդեն «մեծահասակների» Եվրատեսիլում՝ Կոպենհագենում: Այս մասին հաղորդում է РИА "Новости"-ն՝ հղոււմ անելով "Россия 1" հեռուստաընկերության պաշտոնական հաղորդագրությանը, ով այս տարի կհանդիսանա մրցույթի միակ հեռարձակողը Ռուսաստանի տարածքում :
Հեռուստաընկերությունը ընտրել է քույրերին՝ առաջին անգամ առանց ազգային քվեարկության, սակայն դեռ հայտնի չէ, թե աղջիկները ինչ երգով հանդես կգան մրցույթում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանը այդ մրցույթում ներկայացնելու է Արամ MP3-ը, և Youtoub-ում է հայտնվել նաև նրա երգի տեսահոլովակը: