Ադրբեջանում տեղի է ունեցել կրկնակի երկրաշարժ
Այս գիշեր Ադրբեջանում գրանցվել է կրկնակի երկրաշարժ: Այս մասին հայտնում է oxu.az-ը՝ հղում անելով ԱՊԱ-ին:
Ինչպես հայտնել են Ադրբեջանի Ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական կենտրոնից, երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 04:58:22-ին՝ Կասպից ծովում:
Փոխանցվում է, որ երկրորդ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 06:20:52-ին՝ Լենքորանից 22 կմ հյուսիս-արևմուտք: