Ալիևը ադրբեջանցի գրողին զրկել է կոչումից' ղարաբաղյան հակամարտության էությունը կեղծելու համար
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին զրկվում է «Ժողովրդական գրող» կոչումից: Այս մասին հաղորդում է APA գործակալությունը:
Ըստ Ալիևը Այլիսլիին մեղադրել է ադրբեջանցի ժողվրդի հակամարդասիրական կերպար կերտելու, համամարդկային արժեքների դեմ գործողություններ իրականացնելու, հայ-ադրբեջանական' ղարաբաղյան հակամարտության էությունը կեղծելու, Ադրբեջանի վերջին շրջանի պատմությունը խեղաթյուրելու մեջ:
Աքրամ Այլիսլին զրկվել է նաև նախագահական անձնական թոշակից: