Ադրբեջանը միայն կշահի Ուկրաինայի ճգնաժամից. Еurasianet
Ադրբեջանը կարող է օգտվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամից: Այս մասին գրում է eurasianet.org խմբագրությունը:
Եթե Արևմուտքը հրաժարվի Ռուսաստանից՝ որպես բնական գազի մատակարար, ապա Էներգոռեսուրսներով հարուստ Ադրբեջանը կարող է օգտվել Ղրիմի ճգնաժամից:
«Դիվանագիտական կանոններով, մասնավորապես, Բաքվի ցանկությունը չհրահրել Ռուսաստանին, նշանակում է, որ Ադրբեջանի յուրաքանչյուր ջանք՝ օգուտ քաղել ճգնաժամից, տեղի կունենա փակ դռների ետևում»,- ասվում է հոդվածում: