Հայաստանի Զինված ուժերը կրակ են բացել Աղդամի բնակիչների ուղղությամբ. ադրբեջանական մամուլի հերթական հեքիաթը
Ադրբեջանական մամուլը տեղկություն է տարծել, ըստ որի` երեկ` մարտի 13-ին, Ադրբեջանի և հայկական շփման գծում՝ Աղդամում, Հայաստանի Զինված ուժերը կրակ են բացել Ադրբեջանի քաղաքացիների ուղղությամբ, որոնք մասնակցում էին հուղարկավորության: Այս մասին հայտնում է trend.az-ը:
Կայքը գրում է, որ իբրև թե հայկական կողմը կրակ է բացել մարդկանց վրա, որոնք մասնակցում էին Նովրուզ Գուլիև օղլու Ալիի հուղարկավորության արարողությանը: Աղբյուրը հայտնում է, որ գերեզմանոցի ողջ տարածքը գտնվում է մեր՝ հայերի տեսանելիության տակ:
Զոհեր և վիրավորներ չկան: