Թերևս չկա որևէ այլ հեղինակ, որ հանրության համար այնքան հետաքրքրություն ներկայացնի, որքան Չարենցը. Դավիթ Գասպարյան
«Թերևս չկա որևէ այլ հեղինակ, որ հանրությանն այնքան հետաքրքրություն ներկայացնի, որքան Չարենցը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց չարենցագետ Դավիթ Գասպարյանը: Ասուլիսը հրավիրված էր Եղիշե Չարենցի ծննդյան օրվա կապակցությամբ:
Նրա խոսքով` չարենցագիտությունը քնած չէ, լուրջ ձեռնարկներ է անում։ Չարենցը Վարուժանի ասածի պես՝ սիրում էր լարերը փոխել. անընդհատ փոփոխական էր։
Չարենցագետը նշեց նաև, որ Չարենցի վերջին շրջանի սիրային բանաստեղծությունները հատկապես մեծ կարևորություն են ներկայացնում և թանկ են: Չարենցը որքան դեպի Աստված էր գնում, այնքան էլ նա խորն էր՝ դեպի հողը, դեպի արմատները։
Բանախոսը նշեց նաև, որ ընդամենը 17 տարեկան հասակում Կարսի նման կորած և փոշոտ քաղաքում կարողացավ գիրք հրապարակել, քանի որ Չարենցը գիտեր գրքի արժեքը: