Նաոմի Քեմբելը ուզում է մայրանալ, թեկուզ իր կողքին տղամարդ չլինի
Մինչ հանրությունը քննարկում է Նաոմի Քեմբլի արտաքին տեսքի հետ կապված սկանդալները, ինքը՝ «սև Պանտերա»-ն, շարունակում է ավելի կարևոր բաների մասին մտածել:
43-ամյա Քեմբելը ցանկություն ունի մայրանալու:
«Ես հիմա այն տարիքում եմ, որ շատ լավ գիտակցում եմ, որ երեխա եմ ուզում: Հիմա ես իսկապես ուզում եմ մայր դառնալ, անկախ նրանից, թե կողքիս տղամարդ կլինի թե ոչ»,- ասել է Նաոմի Քեմբելը:
Հիշեցնենք, որ մոդելի նախկին ընկերը՝ ռուս գործարար Վլադիսլավ Դորոնինը Նաոմիի հետ չէր օրինականացրել իրենց հարաբերությունները:
Նրանց հարաբերությունները ավարտվել է անցյալ տարի: Նաոմին իր շոուներում , ծրագրերում ընդգրկում է երեխաների, և հենց այդ աշխատանքի ընթացքում էլ նա հասկանում է, որ ինքը մայրանալ է ուզում:
Սակայն ոչ բոլորն են նրան հոգատար մայր պատկերացնում: Ընդամենը մեկ ամիս առաջ, մասնակիցներից մեկը՝ Կիրա Դիխտյարը մեղադրել է Նաոմիին նյարդային նոպայի մեջ: