Հայտնի է Հովհաննես Գրիգորյանի հոգեհանգստի տեղն ու ժամը
Ինչպես տեղեկացնում են Հովհաննես Գրիգորյանի մահվան կապակցությամբ ձևավորված կառավարական հանձնաժողովից՝ սիրված գրողի քաղաքացիական հոգեհանգիստը կկայանա փետրվարի 8-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Ավան վարչական շրջանի Թումանյան թաղ. 10-րդ շենքի բն. 11 հասցեում: Վերջին հրաժեշտը՝ փետրվարի 9-ին՝ ժամը 12:00-14:00, Կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:
Operativ.am-ն իր խորին ցավակցությունն է հայտնում գրողի ընտանիքին և բարեկամներին, ինչպես նաև մեզ բոլորիս. մեզնից հեռացավ ևս մի փայլուն գրող: