Ժաննա Ֆրիսկեի հայրը հաստատել է, որ Ժաննայի ուղեղում գտնվող ուռուցքի չափը փոքրացել է (տեսանյութ)
LifeStyleՎլադիմիր Բորիսովիչը եղել է Անդրեյ Մալախովի հեռուստահաղորդման հյուրը, որտեղ պատմել է որոշ մանրամասներ Ժաննա Ֆրիսկեյի առողջական վիճակի մասին: Այս մասին հայտնում է Paparazzi կայքը:
Հաղորդման ընթացքում նրա հայրը հայտնել է, որ Ժաննայի ձայնը արդեն մի քիչ առույգ է հնչում: Հաղորդման ընթացքում նա մի քանի անգամ հուզվել է:
Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը մեկնեցին Ժաննայի մայրիկը և նրա որդի Պլատոնը, ԱՄՆ-ից ետ վերադարձավ նրա մտերիմ ընկերուհի Օլգա Օրլովան: Օլգան վստահություն է հայտնել, որ Ժաննան ավելի շուտ կառողջանա, եթե լինի իր հարազատների շրջապատում: