ՀՀ նախագահը ցավակցել է Գրիգորյանների ընտանիքին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին՝ բանաստեղծ, Հայաստանի գրողների միության քարտուղար Հովհաննես Գրիգորյանի մահվան կապակցությամբ:
«Անդառնալի կորստի այս ծանր պահին խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, Ձեր հարազատներին և մերձավորներին անվանի մտավորականի և քաղաքացու մահվան կապակցությամբ, ում թողած գրական ժառանգությունը մնայուն արժեք է հայ գրականության մեջ»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում: