Pussy Riot խմբի աղջիկները սոցկայքերի միջոցով իմացել են, թե ով է իրենց վրա կանաչ լուծույթ լցրել
Pussy Riot խմբի մասնակիցներ Նադեժդա Տոլոկոննիկովան և Մարիա Ալյոխինան անցկացրել են սեփական հետաքննությունը՝ պարզելու, թե ով էր Նիժնի Նովգորոդում իրենց վրա կանաչ լուծույթ լցրել մարտի 6-ին: Համաձայն "Зона права" իրավապահ կազմակերպության կայքում զետեղված գրառման ՝ հարձակվողները պարզվել են , և դրա համար շատ բան անհրաժեշտ չի եղել, միայն սոցկայքերում գրառումներ, ի դեպ, հենց հարձակում գործած ակտիվիստների գրառումները, որ դա իրենց ձեռքի գործն է:
Տուժած աղջիկների իրավապաշտպանը՝ Եվգենի Գուբինը, հայտարարել է, որ բոլոր հավաքված նյութերը կփոխանցվեն Նիժնի Նովգորոդի ոստիկանություն, որը անցկացնում է քննություն հարձկման առթիվ: , հաղորդում է Ինտերֆաքսը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, թե Pussy Riot-ի աղջիկների վրա կանաչ լուծույթ էին լցրել: