Մայլի Սայրուսը բեմ է բարձրացել ներքնազգեստով (լուսանկարներ)
Հայտնի դերասանուհի, երգչուհի Մայլի Սայրուսը մարտի 9-ին ելույթ է ունեցել Միլուոքիում և համերգի ժամանակ ներքնազգեստով է բեմ բարձրացել: Այս մասին հայտնում է Spletnik-ը:
Փոխանցվում է, որ Մայլին Twitter-ի իր էջում գրել . «Ես երգել եմ «23»-ը ոչ նոր կոստյումով: Ուղղակի ես չեմ հասցրել զգեստափոխվել, այդ իսկ պատճառով բեմ եմ դուրս եկել ներքնազգեստով:
Ինձ հետ երբեք սենց բան չէր պատահել: Ես սիրում եմ իմ երկրպագուներին այքան ուժգին, որքան որ նրանք են ինձ սիրում: Ես չէի կարող բաց թողնել «23» երգը, քանի որ համերգը պետք է շարունակվեր»: