Ադրբեջանցի «օրենքով գողերը» վերսկսել են պատերազմը «խոտի» համար
«Օրենքով գող» Ռովշան Ջանիևը, ով քրեական աշխարհում առավել հայտնի է՝ որպես Ռովշան Լենքորան, ռազբորկա է կազմակերպել Նադիրա Սալիովի (Լոտու Գուլի) կլանի Անդամների հետ՝ Յուսուֆ Ալիևի (Յուսկի Բակինսկի) և Ռաշիդ Իսմայիլովի (Ռաշիդ Գյանջինսկի) հետ: Այս մասին հայտնում է ադրբեջանական vesti.az-ը:
Նրանց բախումները սկսվել են խոտի շուկայի պատճառով, որը “Покровский” բազայից տեղափոխվել էր Բիրյուլյովո:
Փոխանցվում է, որ շուկայի վերհասկողության համար արդեն մի քանի տարի է, ինչ բախումներ են լինում «օրենքով գողերի» միջև և արդեն սպանվել են տասնյակ մարդիկ: