Համացանցում հայտնվել է տեսանյութ, որը ցուցադրում է անսովոր լիցքավորման հնարավորությունը
Nokia ընկերությունը ներկայացրել է սմաթֆոնների համար անսովոր լիցքավորման ձև: Համացանցում հայտնվել է տեսանյութ, որը ցուցադրում է անսովոր լիցքավորման հնարավորությունը:
Տեսանյութում պատկերված է մի երևույթ, որտեղ անհրաժեշտ է արագ լիցքավորել սմարթոֆոնի մարտկոցը: Itar Tass - ի հաղորդմամբ, ընկերության լաբորատորիայում հերոսուհին ստանում է լիցքավորման նախատիպ, որն աշխատում է պեզոէլեմենտների հաշվին:
Հագուստին ամրացնելով հատուկ էլեմենտներ, աղջիկը սկսում է պարել, որն էլ իր հերթին գործի է դնում լիցքավորումը:
Կես օրվա ընթացքում աղջիկը «պարում է» 850 mAh-ի: Օրինակ՝ Lumia 720 սմարթֆոնի մարտկոցը ունի 2000 mAh: