Մանչեսթերի համալսարանի 24-ամյա ուսանող Փիթեր Բիքերթոնը սնվում է միջատներով
24-ամյա Մանչեսթերի համալսարանի ուսանող Փիթեր Բիքերթոնը սնվում է միջատներով' սրտի հիվանդությունը կանխելու համար:
24-ամյա երիտասարդը խոստովանել է, որ կերել է ավելի քան 10 հազար ծղրիդ, 5000 մորեխ և այլն:
BBC - ի հաղորդմամբ, երիտասարդի խոսքով' ինքը սկսել է միջատներով սնվել այն ամենից հետո, երբ հորեղբայրը 45 տարեկանում մահացել է սրտի կաթվածից:
Նա նաև նշել է, որ սրտանոթային հիվանդությունների հիմնական պատճառը խոլեստերինի բարձր մակարդակն է, որի հիմնական աղբյուրը հագեցած ճարպերն են:
Հետազոտությունները ցույց են տվել, որ միջատներում զգալիորեն քիչ հագեցած ճարպեր կան: Նույնիսկ բուսակերները օգտագործում են բավականաչափ հագեցած ճարպեր: